ՊԵԿ-ը հերքում է տնտեսվարող սուբյեկտների և աշխատատեղերի փակման վերաբերյալ Հայկ Ֆարմանյանի տեղեկությունները
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հերքել տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանի կողմից հարցազրույցներից մեկում հնչեցված տեղեկատվությունը, թե իբր «2025-ի հունվարի 1-ից ՊԵԿ-ի տվյալներով 3500-3600 տնտեսվարող սուբյեկտ է փակվել» և «10 հազար մարդ կորցրել է աշխատանքը»։
Նախևառաջ անհրաժեշտ է նշել, որ ՊԵԿ-ը չի հրապարակում մոտավոր կամ միջակայքային ցուցանիշներ և կարող է ներկայացնել տվյալները ընդհուպ մինչև մեկ հարկ վճարողի ճշգրտությամբ։
Անցնելով թվային տվյալներին՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականին ակտիվ հարկ վճարողների քանակը բացարձակ թվով ավելացել 5,247-ով, այդ թվում փոքր հարկ վճարողների քանակն ավելացել է 4,928-ով, հետևաբար, Հայկ Ֆարմանյանի կողմից հնչեցված «3500–3600 տնտեսվարող սուբյեկտի փակման» վերաբերյալ պնդումը բացարձակապես հիմնազուրկ է և հակասում է պաշտոնական վիճակագրական տվյալներին։
Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 793 000, ինչը 2024 թվականի համադրելի ժամանակաշրջանի նույն ցուցանիշից ավել է շուրջ 39 000-ով կամ 5,2%-ով, իսկ 2023 թվականի արձանագրված ցուցանիշից` շուրջ 76 000-ով կամ 10,7%-ով, հետևաբար հնչեցված «10 հազար մարդ կորցրել է աշխատանքը» պնդումը նույնպես հիմնազուրկ է և հակասում է պաշտոնական վիճակագրական տվյալներին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններ կատարելիս առաջնորդվել բացառապես փաստական և պաշտոնական տվյալներով՝ զերծ մնալով հանրության շրջանում անհիմն տեղեկությունների տարածումից։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...