Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ)

2024 թվականին Հայաստանում որևէ հանրաքվե չի եղել։ Իսկ առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը մեղմ ասած արդարացված է։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի մի դրվագի քննադատություններին։ Մելոյանն ասել էր, որ Կիրանցը հանձնվել է։

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար։

Ուրբաթ օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում մոտ 40-րոպեանոց հարցազրույցիցս՝ իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները, լրագրողներն ու ֆեյքային էջերը, տարածում են բովանդակությունից կտրված հատված՝ «Կիրանցը հանձնվել է» վերնագրով։ Իսկ հենց ինքը՝ Փաստերի ստուգման հարթակը, խեղում է բացահայտ փաստերը:

Նախ՝ շնորհակալ եմ հարցազրույցս այսչափ ջանասիրաբար տարածելու համար. միանշանակ՝ Սամվել Կարապետյանն լինելու է ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետը

Ինչ վերաբերում է պատասխանիցս կտրված հատվածին՝ «Կիրանցը հանձնված լինելու մասին» ձևակերպմանը

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքը օրինական ուժի մեջ է մտել միայն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։

Տավուշի հատվածում միակողմանի զիջումներ անելուց մոտ 6 ամիս անց։

Այսինքն՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է ԱՌԱՆՑ իրավական հիմքի

Հետևաբար՝ առանց իրավական հիմքի տարածքային որևէ զիջում «հանձնում» անվանելն առավել քան արդարացված է։

Հարցազրույցիս անդրադարձած fip.am-ը նշում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացվել է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզով։

Լա՛վ, պատկերացնենք, որ այդպես է, և առանց հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքի տարածքների հանձնումը կատարվել է հենց այդ քարտեզով։

Այդ դեպքում խնդրում եմ fip.am-ին պատասխանել հետևյալ 2 հարցին։

1) Ո՞ր իրավական ակտով է նախատեսվել, որ սահմանազատումը պետք է կատարվի հենց այդ քարտեզի հիման վրա։

2) Եթե նման նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել, ապա ՀՀ պետական կադաստրի կողմից որպես օրինական սեփականության իրավունք գրանցված հողամասերի փոխանցումը Ադրբեջանին ինչպե՞ս կարելի է բնութագրել, եթե ոչ «հանձնում»։

Իսկ բանաձեւի համատեքստում ընդամենը «կասեցնել» եւ «լուծարել» եզրույթների շփոթ է եղել, քանի որ հաջորդիվ խոսում եմ Մինսկի խմբի ԼՈՒԾԱՐՄԱՆ մասին։

ԱՄՆ Նախագահի կողմից բանաձեւի լուծարում ես ՉԵՄ ԱՍԵԼ

Ըստ ԶԼՄ-ներում առկա տարբեր հրապարակումների՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնել

2 բնակելի տուն, 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս և մի քանի հեկտար համայնքային հողեր։

Այդ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականներում որպես գտնվելու վայր նշված է Տավուշի մարզ, Կիրանց, իսկ դրանք տրված են եղել ՀՀ պետական մարմինների կողմից

Այսինքն՝ ՀՀ պետական մարմինները

ճանաչել են այդ հողամասերի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, համարել են այդ անշարժ գույքները Կիրանց համայնքի մաս,

դրանց հետ իրականացրել են աճուրդներ, օտարման և այլ գործարքներ։

Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին՝ առանց պատշաճ օրենսդրական հիմքի, ի՞նչ է, եթե ոչ հանձնում

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Կիրանցը ճանաչվում է որպես Տավուշի մարզի համայնք՝ իր վարչական տարածքով

Եթե Կիրանցի կազմում գտնվող մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, որոնք որպես այդպիսին գրանցված են եղել ՀՀ պետական կադաստրում և այլ պատկան մարմիններում, փոխանցվում են Ադրբեջանին,դա ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՆՁՆՈՒՄ է։

Ու սմենակարևորը, ինչին անդրադարձա հարցազրույցում՝ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով

Այսինքն՝ միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող էր այդ տարածքները հանձնելու որոծում կայացներ, ինչը ԽԱԽՏՎԵԼ Է

2024 թվականին Հայաստանում որևէ հանրաքվե չի եղել։ Իսկ առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը ՀԱՆՁՆՈՒՄ անվանելը մեղմ ասած արդարացված է։

Հ․ Գ․ Գիտեմ ցավոտ կետ է, խախտել եք, ԲԱՅՑ, երբ լսում եք Կիրանց բառը փորձեք լռել, հեռանալ կամ շտապ փակել թեման

Հույս ունեմ, որ «Կիրանցը հանձնված լինելու մասին» վերտառությամբ իմ նկարը տարածած իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքներն ու ֆեյքային էջերը նույն ջանասիրությամբ կտարածեն նաև այս գրառումը։

Հ.Գ. 2 ինչ էի ասել ամբողջապես»։