Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Սա եկեղեցահալած գործընթաց է․ պետությունը մխրճվել է Եկեղեցու ներքին կյանքի մեջ․ փաստաբան

Այստեղ բացարձակ իրավական գործընթաց չկա, չի էլ կարող լինել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից կարգալույծ հոգևորականներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերի ապահովման միջոց կիրառելուն։
«Բոլորս էլ գիտենք, որ Կաթողիկոսի տնօրինությունը ոչ ոք չի կարող վերացնել, ոչ մի դատարան, դա դատարանի իրավասության հարց չէ առհասարակ, որովետև վեճն ինքնին իրավական չէ։ Աշխատանքային հարաբերությունները բացակայում են։ Այստեղ կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրություն, որով առաջնորդվում է քաղաքացիական կամ վարչական դատարանը։ Գործընթացը բացարձակապես իրավական բնույթ չի կրում։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե սա ինչ գործընթաց է․ ավելի շատ եկեղեցահալած գործընթաց է։ Տեսանք՝ քրեական հետապնդում հարուցվեց վեց բարձրաստիճան հոգևորականի և Ամենայն Հայց Կաթողիկոսի նկատմամբ։ Այս գործընթացն անվանել իրավական ոչ միայն ճիշտ չէ, այլ նաև իրատեսական չէ, որովհետև պետությունն իր ստանձնած ոչ միայն միջազգային իրավական պարտավորություններով, այլ նաև ՀՀ օրենսդրությամբ և մեր Մայր օրենքով իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին կյանքին։ Մենք այսօր տեսնում ենք, որ պետությունն իր բոլոր լծակներով միջամտում է եկեղեցու ներքին կյանքին»,-ասաց Արմինե Ֆանյանը։

Ըստ փաստաբանի՝ այս պարագայում դատարանները պետք է վերադարձնեին այդ հայցը, քանի որ այդ հայցերը քննարկման ենթակա չեն որևէ ֆորմատով։

«Ախր սա իրավական աբսուրդ է։ Ի՞նչ տեսակ օրենսդրությամբ ես դու առաջնորդվում։ Սա քաղաքացիաիրավական հարաբերություն չի ընդհանրապես, իսկ դու կարող ես միջամտել միայն այդ տիրույթում։ Եկեղեցին իր ներքին կյանքն ունի, իր ներքին օրենքներն ու կանոնները։ Պետությունն ինքն է որդեգրել իր քաղաքականությունը, որ չմիջամտի այդ ներքին կյանքին։ Բայց մենք ի՞նչ ենք տեսնում․ ամբողջությամբ պետությունը մխրճվել է եկեղեցու ներքին կյանքի մեջ և ուզում է որոշել՝ ով լինի քահանա, ով՝ ոչ։ Ով Մասյացոտնի թեմի առաջնորդ լինի, ով՝ ոչ։ Սա խայտառակություն անվանելն էլ է մեղմ»,-նշեց Արմինե Ֆանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Հասմիկ Սարգսյան