ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի
ԱՄՆ–Իրան հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են սրվում, ամերիկյան կողմից էլ արդեն բացահայտ հնչում են Իրանին ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքներ։ Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին։ Վաշինգտոնը կշռադատում է էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև զսպվածության քաղաքական և ռազմական հետևանքները։
Ըստ փորձագետների՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Նահանգները կհարվածեն Իրանին, քանի որ Ժնևում կայացած բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Լրագրող Բարաք Ռավիդը նշում է, թե Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները եղել են «ոչնչով լցված համբուրգեր»։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու է Թրամփը մոտ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշման ընդունմանը։ Ի դեպ, նույնիսկ բուքմեյքերական ընկերություններն են խաղադրույքներ վերցնում, արդյոք մինչև մարտի 15-ը ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին։ Եթե մեկ շաբաթ առաջ այդ հավանականությունը 24 տոկոս էր գնահատվում, ապա այժմ այն անցել է 50 տոկոսի սահմանը։ Բնական է, որ Իրանի հարվածի դեպքում ուղիղ վտանգի տակ է հայտնվելու նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ռազմական այդ էսկալացիային խառնվելու է նաև Իսրայելը, որը Ադրբեջանի մերձավոր գործընկերն է, իսկ օգոստոսի 8-ից հետո, ըստ ամերիկյան փորձագիտական կենտրոնների, Ադրբեջանը կտրուկ բարձրացել է Թրամփի աչքում, մինչդեռ Հայաստանի դերը երկրորդական է, և չի բացառվում, որ Ադրբեջանը առիթն օգտագործի Հայաստանի դեմ ռազմական էսկալացիա սկսելու համար։ Թե ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները, ոչ ոք չգիտի, բայց և ակնհայտ է, որ հրաշալի հասկանում են դրա հետևանքները և կրկին հույսը դրել են Աստծո վրա, մյուս կողմից էլ անընդհատ փչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները և Իրանի հարցում առանձնապես չեզոքություն չպահպանելով՝ Հայաստանը հայտնվելու է միանգամից մի քանի կրակի տակ։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել