ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Երևանում կայացել է ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը, որը միավորել է գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին։
Գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաև կրթական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ. երկրորդ տարին անընդմեջ ԿարդաLove-ի գլխավոր հովանավոր ԱրարատԲանկի շնորհիվ փառատոնն այս տարի նոր ձևաչափով է ներկայացել։
«Մասնավոր ընկերությունների աջակցությունը նմանատիպ միջոցառումներին, մշակութային իրադարձություններին շատ կարևոր է, որովհետև նման գաղափարները ստեղծում են հարթակ, որը հնարավորություն է տալիս գրողներին և երիտասարդներին՝ մասնակցելու անվճար կրթական միջոցառումներին և ձեռք բերելու գրքեր մեծ զեղչով։ Արդեն երկրորդ տարին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի ընդլայնել փառատոնը՝ նվիրելով տոն գրքասեր հասարակությանը»,- նշել է ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի համակազմակերպիչ Լևոն Ստեփանյանը։
«Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են ԱրարատԲանկի համար, քանի որ բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում կրթությունը կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է։ Փառատոնը դիտարկում ենք կրթության որակը բարձրացնելու և դեպի գիրք, դեպի ընթերցանություն մարդկանց հետաքրքրությունը խթանելու տեսանկյունից։ Փառատոնն այս տարի տարբերվում էր նրանով, որ ուներ երկու բաղադրիչ՝ կրթության և ֆինանսական գրագիտության, որոնք նախորդ տարի փառատոնում չեն եղել»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Փողի լեզուն․ Ինչը չես սովորի դպրոցում» խորագրով ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դաս, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ Երիտասարդները ծանոթացան «փողի լեզվին» և սեփական ֆինանսները կառավարելու հմտություններին։ Արա Չալաբյանը համոզված է, որ ֆինանսական գրագիտությունը պատասխանատու երիտասարդներ կրթելու, հետևաբար ապագայում ավելի գրագետ սերունդ ունենալու խնդիր է լուծում։ Երեխաներին պետք է սովորեցնել վաստակել, ընդ որում՝ ազնիվ ճանապարհով վաստակել։
ԿարդաLove փառատոնում ներկայացված էր նաև «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ 44-օրյա պատերազմն անցած Թեմուր Խուդոյանի գիրքը՝ այն տղայի, ով 4090 բարեգործական հիմնադրամի և Արարատ Բանկի աջակցության շնորհիվ պատերազմից հետո գտավ կրթության իր նոր ուղին ու այսօր արդեն գրքի հեղինակ է։ Ի դեպ, փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում բոլոր գրքերը հասանելի էին մինչև 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս գրքասերների համար, բացի հիմնական զեղչից, հավելյալ 5% զեղչ էր գործում։
ԿարդաLove-ը հերթական անգամ փաստեց, որ այն ավելին է, քան փառատոնը։ Համախմբելով ընթերցասերներին, հեղինակներին և սոցիալական պատասխանատվություն կրող բիզնեսի ներկայացուցիչներին՝ այն ձևավորել է ազդեցիկ հարթակ՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտելիքի արժևորմանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել