ՔՊ-ականները պարեկ են ծեծում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին: Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023 թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»: Գործը դատաքննության փուլում է:
Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել․ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, եւ պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։
Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Նա 2017-ին եւս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 297-րդ հոդվածով` խուլիգանության, եւ 452-րդ` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...