Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին դրա համար տվել է 10-15 օր ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։«Կա՛մ մենք համաձայնության կհասնենք, կա՛մ նրանց համար ցավալի կլինի…. Կարծում եմ՝ 10-15 օրը բավական կլինի։ Դա առավելագույնն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն գործարքի կհասնի «այս կամ այն եղանակով»։
Մինչ այդ, Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա տասը օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել է թե ոչ։ Նա նշել էր, որ եթե դա տեղի չունենա, «վատ բաներ կպատահեն»։
ԱՄՆ-ն ռազմական ուժեր է կուտակում տարածաշրջանում։ Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն Իրանին հարվածել արդեն իսկ առաջիկա հանգստյան օրերին, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...