Իսրայելը մտադիր է մշտապես պահպանել ռազմական ներկայությունը Գազայում. պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը մշտապես կմնան Գազայի հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կացի խոսքերը մեջբերել է Ynet լրատվական հարթակը։«Այսօրվա քաղաքականությունը նախաձեռնողականության, վճռականության, սպառնալիքների վերացման և Իսրայելի սահմաններն ու համայնքները թշնամուց պաշտպանելու քաղաքականություն է: Իսրայելի պաշտպանության բանակը հավերժ կմնա Գազայի անվտանգության գոտում», – ասել է նա ռազմական ակադեմիայում սպաների դասընթացի ավարտական արարողության ժամանակ։
Կացը կոչ է արել թշնամիներին մարտահրավեր չնետել Իսրայելի վճռականությանը, այլապես նրանք կստանան միասնական ժողովրդի և ուժեղ, հաղթական բանակի արձագանքը:
«Մենք գլխատեցինք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպության ղեկավարությանը և Իրանում իրականացված գործողության միջոցով վերացրինք Իսրայելի Պետության դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքները: Մենք ապագայում նույնպես թույլ չենք տա Իսրայելի դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքներ և կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ՝ հեռու թե մոտ», – շետշել է Կացը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան