Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում է, երբ դառնում է ազդեցիկ և մրցունակ, նրա ձայնը լսելի է դառնում նաև միջազգային հարթակներում։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«1988 թվականի փետրվարի 20-ը նորագույն հայոց պատմության այն օրերից է, որը դարձավ ոչ միայն իրադարձություն, այլ՝ ազգային միասնականության խորհրդանիշ։

Այդ օրը սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը, անկախ բովանդակային հետագա փոփոխություններից և ժամանակի ընթացքում ձեռք բերած տարբեր քաղաքական ենթատեքստերից, պատմության մեջ մնաց որպես պահ, երբ ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, զգաց իրեն մեկ ամբողջություն։

Այդ օրերին Հայաստանում և Արցախում փողոցները հեղեղված էին ոչ միայն բազմահազար մարդկանցով, այլև մեծ հավատով։ Հավատով, որ միասնականությունը կարող է դառնալ ուժ, որ համախմբված ժողովուրդը կարող է արժանապատվորեն բարձրացնել և պաշտպանել իր ձայնը։

Այսօր իրավիճակն այլ է։ Արցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ։ Սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման կամ հրաժարվել պատմական հիշողությունից և հայրենիքից։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել, եթե ժողովուրդը կառուցում է ուժեղ, ազդեցիկ և կազմակերպված պետություն։

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում է, երբ դառնում է ազդեցիկ և մրցունակ, նրա ձայնը լսելի է դառնում նաև միջազգային հարթակներում։

Այսօր, հիշելով փետրվարի 20-ը, մենք պարտավոր ենք հարց տալ ինքներս մեզ․ կարո՞ղ ենք արդյոք նույն ուժով, նույն պատասխանատվությամբ և նույն համախմբվածությամբ նայել մեր պետության և մեր սերունդների ապագային։

Մեր ազգը մի անգամ դա արդեն ապացուցել է՝ երբ ժողովուրդը միավորվում է, դառնում է վճռորոշ ուժ, որի կամքը հնարավոր չէ կոտրել։

Պարտությունները, հիասթափություններն ու անկումները վերջակետ չեն։ Վերջակետ դրվում է միայն այնտեղ, որտեղ ավարտվում է պայքարելու կամքը»,- գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: