Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան

ՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները. Միքայել Մելքումյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում եմ իմ մոտեցումները՝ ՀՀ բանկային ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:

Մեր երկրի բանկային համակարգում տեղի ունեցող գործընթացներին համակողմանի գնահատական տալու համար անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ և չափելի ցուցանիշներ։
Այսպես.
1․ 2025թ․Հայաստանում գործող 17 բանկերը միասին ստացել են 435,5 մլրդ դրամ զուտ եկամուտ, իսկ վերջին 5 տարում՝ շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ։ Ընդ որում, ՀՀ-ում գործող երկու բանկերը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ տեղերը՝ միասին ունենալով շուրջ 200 մլրդ դրամի զուտ եկամուտ, այսինքն՝ բոլոր բանկերի զուտ եկամտի կեսը։ Առաջին անգամ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում որոշ բանկերի բաժնետերեր դարձան դոլարային միլիարդատերեր։
Սա նորություն է։
Մենք չենք քննարկում այն, թե ինչո՞ւ են այդ ծավալի զուտ եկամուտ ստացել, քանի որ սա ֆինանսական բիզնես է և տեղավորվում է գործող իրավական կարգավորումների շրջանակում։
Խնդիրն այլ է. արդյոք բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ողջամիտ չափով սպասարկո՞ւմ են ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների շահերը՝ խարսխված լինելով նրանց գոնե նվազագույն շահութաբերության մակարդակի հետ։
Կարծում ենք՝ ոչ։ Մեր տնտեսության տարբեր ոլորտների մեծ մասում առկա շահութաբերության սահմանները և վարկային տոկոսադրույքները ձեռնարկություններին մղում են պարտքային լուրջ բեռի տակ, որը նրանք չեն կարող սպասարկել։

Լուծում ա.
Պետք է սահմանել վարկային տոկոսադրույքների վերին շեմ, քանի որ այսօր դրանց միջին մակարդակը կազմում է 16-17 տոկոս։ Իսկ որքա՞ն է ձեռնարկությունների գործունեության շահութաբերությունը. էապես ցածր։

Լուծում բ.
ՀՀ կենտրոնական բանկը, որի հիմնական սահմանադրական գործառույթը երկրում ֆինանսական և գնային կայունության ապահովումն է, պետք է իրեն ընձեռված գործիքներով, այդ թվում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճկուն կիրառմամբ, ապահովի վարկերի ընդունելի տոկոսադրույքներ բիզնեսի համար՝ դրանք համապատասխանեցնելով տնտեսության զարգացումն ապահովող մակարդակին։
Լուծում գ.
Այս հարցի շրջանակներում ակտիվ երաշխավորություններով և վերլուծություններով պետք է հանդես գա ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

2․ՀՀ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 7 տրիլիոն դրամ։ Հաշվի առնենք, որ ՀՆԱ-ն կազմում է 10 տրիլիոնից մի փոքր ավելի․
ա) Այդ 7 տրիլիոնի գերակշիռ մասը կազմում են սպառողական և հիպոթեքային վարկերը
բ) Ցավոք, փոքր ծավալ են կազմում բիզնես վարկերը
գ) ՀՀ-ում կա շուրջ 2,4 միլիոն վարկառու, որոնցից 2,2 միլիոնը՝ մինչև 3մլն դրամ կազմող վարկեր, այդ թվում 1,5 միլիոնն ունի մինչև ընդամենը 600-700 հզ․ դրամ կազմող սպառողական վարկեր։
դ) Հարյուր հազարավոր մեր հայրենակից վարկառու քաղաքացիներ տարիներ շարունակ գտնվում են վարկային բարձր տոկոսներից առաջացած տույժ ու տուգանքների տակ։

Լուծում ա.
Հայտարարել վարկային համաներում տույժ ու տուգանքների մասով՝ մինչև 3մլն դրամ կազմող վարկերի համար, անկախ նրանից՝ վարկառու քաղաքացիները աշխատում են, թե ոչ։
Լուծում բ.
Կենտրոնական բանկը պետք է երաշխավորություն ներկայացնի և միջամտություն իրականացնի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների և վարկերի տոկոսների միջև առկա 10-12 տոկոս մարժան իջեցնելով ու հասցնելով մինչև առավելագույնը 3 տոկոսի։
Գերբարձր շահութաբերություն ունեցող բանկերի համար դա նորմալ է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը։
Այսպես կոչված մարժան (spread-ը) պետք է կտրուկ նվազեցնել։
Տողերիս հեղինակը 2015-2020թթ. երկու անգամ հեղինակել է «ՀՀ ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման մասին» ՀՀ Օրենքի փոփոխությունները, որով ավանդների փոխհատուցման շեմը բարձրացվեց մի քանի անգամ՝ ՀՀ դրամական ավանդների համար սահմանելով 16մլն դրամ, ԱՄՆ դոլարով՝ 10 հազար։
Այնպես որ (լուծում գ) ժամանակն է՝ նորից այդ շեմը առնվազն 30 տոկոսով բարձրացնել։ Դա կարելի է իրականացնել 5 տարին մեկ անգամ, իսկ 5 տարին արդեն լրացել է։

3․ Առևտրային բանկերում և տնօրինություններում ներգրավված են բազմաթիվ մասնագետներ, որոնք աշխատել են Կենտրոնական բանկում։

Լուծում
ՀՀ ԿԲ-ի մասնագետները ԿԲ-ից դուրս գալուց հետո առնվազն 3 տարի չպետք է աշխատեն առևտրային բանկերում՝ շահերի բախումից խուսափելու համար։
4․ Լրջագույն խնդիր են նաև գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքները, քանի որ անասնապահական (հատկապես բարձրադիր) բնակավայրերում, հեռավոր մարզերում, բուսաբուծության ոլորտում եկամտաբերությունը շատ ցածր է։
Լուծում
Գյուղացիական վարկերի տոկոսադրույքները սահմանել 2,5 տոկոսից ոչ բարձր։
5․ Վերջին մի քանի տարիներին ՀՀ առևտրային բանկերը ստացել են միլիարդավոր դրամների հասնող զուտ եկամուտներ, իսկ նրանց կառավարող մարմինների անդամները՝ յուրաքանչյուր բանկում 7-30 մլն ԱՄՆ դոլարի հասնող պարգևավճարներ։․
Լուծում
Պետությունը պետք է բանակցի առևտրային բանկերի հետ նրանց սոցիալական պատասխանատվության ինստիտուտի կայացման և զարգացման շուրջ՝ միլիոնավոր ավանդատուների և վարկառուների համար ապահովելով ներառականություն։

Միքայել Մելքումյան
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ