Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
Սյունիքի մարզի Հեղհեր գյուղում գործում է փոքր արտադրամաս՝ ԱվանԳարդ Հեղհեր ՍՊԸ-ն։ Ընտանեկան ավանդույթներով և յուրօրինակ տեխնոլոգիայով աշխատող արտադրամասը շուրջ մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։
Սկզբնական շրջանում այստեղ արտադրվում էր մեկ տեսակ պանիր՝ Չանախ։ Ժամանակի ընթացքում տեսականին աստիճանաբար ընդլայնվել է։ Վերջին հինգ տարիներին ընկերությունը կարողացել է ձևավորել իր մշտական շուկան, և այսօր արտադրանքը հիմնականում իրացվում է Սյունիքի մարզում։
Արտադրամասում նշում են, որ առաջիկա տարիներին նպատակ ունեն ոչ միայն մեծացնել արտադրանքի տեսականին՝ սկսելով արտադրել նաև յոգուրտ, թթվասեր և կաթնաշոռ, այլև արտադրանքը ներկայացնել նաև Հայաստանի այլ մարզերում։ Այդ ճանապարհին, ինչպես ասում են, ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսական գործընկերոջ ընտրությունն է՝ հատկապես սեզոնային արտադրության պայմաններում։
Ընկերության հիմնադրումից ի վեր բիզնեսի կողքին է եղել Կոնվերս Բանկը։ Արտադրամասի ներկայացուցիչների խոսքով, Converse Trusted վերաֆինանսավորման բիզնես վարկը հնարավորություն է տվել վերանայել պարտավորությունները, թեթևացնել վճարումների բեռը և օգտվել վճարումների ճկուն գրաֆիկից։
Կոնվերս Բանկի բիզնես ֆինանսավորման շնորհիվ ձեռք են բերվել նոր սարքավորումներ, արևային պանելներ, որոնք օգնել են նվազեցնել ընթացիկ ծախսերը և ավելի արդյունավետ կազմակերպել արտադրական գործընթացը։ Արտադրամասում նշում են, որ նման լուծումները թույլ են տալիս բիզնեսին կենտրոնանալ հիմնականի՝ արտադրանքի որակի և զարգացման վրա։
Այսօր «ԱվանԳարդ Հեղհեր» ՍՊԸ-ն շարունակում է իր գործունեությունը՝ քայլ առ քայլ ընդլայնելով հնարավորությունները և պահպանելով ընտանեկան արտադրության բնույթը։ Իսկ վերաֆինանսավորման բիզնես վարկը դարձել է այն գործիքներից մեկը, որը թույլ է տվել այդ ճանապարհը անցնել ավելի հանգիստ և կանխատեսելի պայմաններում։
Տեսանյութն՝ այստեղ
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան