Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։

Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգային զարգացումը։ Սակայն վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունն ու ոլորտում առկա տխուր պատկերը վկայում են հակառակի մասին։ Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսն ունի ոռոգման խնդիր։ Նույնիսկ տնամերձ այգիների և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Սա այն դեպքում, երբ հանրապետության տարածքում միջինում տարեկան ձևավորվում է շուրջ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է ընդամենը մոտ 2 միլիարդը։

Այս ցուցանիշները փաստում են, որ ոլորտում առկա է պետական կառավարման լուրջ ճգնաժամ, իսկ ազգային հարստությունն ուղղակի մատնված է անուշադրության։ Իհարկե, արդարացումների և դատարկ խոստումների պակաս չկա, և թվում է, թե պետական ապարատը հիմնականում զբաղված է միայն իշխանության անգործությունը հիմնավորելու փորձերով։ Բայց փաստն այն է, որ երկրում գործում է շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություն, սակայն զբաղվածության մակարդակը կազմում է ընդամենը 17.6 տոկոս։

Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդրի առանցքում երաշխավորված մթերման համակարգի բացակայությունն է։ Տարիներ շարունակ բազմաթիվ գյուղացիներ հրաժարվել են հող մշակելուց, քանի որ հաճախ վարկային միջոցներով ստեղծված արտադրանքը չեն կարողացել իրացնել։ Ինչո՞ւ է այս հարցի շուրջ իշխանությունը լռում, և ինչո՞ւ չեն ձեռնարկվում հստակ ու հետևողական քայլեր։ Պատասխանը, թերևս, պարզ է. ընդունակ չեն։

Ինչ վերաբերում է անցած չորս ու կես տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ Գևորգ Պապոյանի՝ օրերս հրապարակած թվերին, ապա այստեղ ևս կան լուրջ հարցեր։ Ներկայացված ցուցանիշները ամբողջական պատկերը չեն արտացոլում, քանի որ պետական աջակցության բաշխման հարցում բացակայում է ներառականության հստակ վերլուծությունը։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ՝ խոշոր տնտեսությունների համեմատ՝ որքանով են մանր ու միջին տնտեսությունները կարողացել օգտվել այդ ծրագրերից։ Առանց այս համադրության ներկայացված թվերը կարող են ստեղծել բարելավման պատրանք, մինչդեռ իրական ազդեցությունը ոլորտի լայն շրջանակների վրա էապես տարբեր է։

Խնդրի համակարգային լուծումը կարող է լինել միայն կառավարման որակի փոփոխության միջոցով։ Մեր երկրին անհրաժեշտ է հստակ ռազմավարություն, մասնագիտական մոտեցում և տնտեսության օրինաչափությունները գիտակցող, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստ նոր իշխանություն։ Այս համատեքստում գրեթե հեղափոխական են Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ տնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող նախաձեռնությունները։ Իշխանության որդեգրած քաղաքականության համեմատ՝ դրանք ոչ միայն իրական այլընտրանք են, այլև մասնագիտական դաշտում այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում, արդեն կուտակված բացասական փորձը հաշվի առնելով, կա վտանգ, որ առաջիկա տարիներին ՀՀ մյուս մարզերն էլ կհայտնվեն Վայոց ձորի մարզի վիճակում, որտեղ հողերի շուրջ 76 տոկոսն արդեն չի մշակվում։