Սեւանում 20-ամյա պայմանագրային զինծառայողին սպшնել են աղջկա պատճառով. անչափահասներ են ձերբակալվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ին Սևանում դանակի հարվածների հետեւանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, 20-ամյա ՊՆ զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա Արամին դանակահարողները անչափահասներ են։ Վերջիններս ձերբակալված են։
Մեզ հասած լուրերով՝ ձերբակալվածներն են Մ.Ն.-ն և Ա.Ա.-ն։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն