Հանրապետությունում ուժեղացված ծառայություն է սկսվել. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում աննախադեպ կրակոցներից հետո հանրապետությունում ուժեղացված ծառայություն է սկսվել։ Իրավապահները ամենուր կանգնեցնում են մեքենաները, ստուգումներ իրականացնում։
Գրեթե բոլոր մեքենաները՝ քաղաքից դուրս գնացող և մտնող, մանրակրկիտ ստուգվում են, ավելին՝ իրավապահները նույնականացնում են անձանց։ Այս գործընթացը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, քանի որ Աջափնյակում հնչած կրակոցների մասնակիցներից ոչ բոլորին են հայտնաբերել։
Աջափնյակում կրակոցները հնչել էին օրը ցերեկով՝ բնակելի թաղամասում։
Սա սովորական կանխարգելիչ միջոցառումների շարք չէ։ Իրավապահ համակարգի ներսից հնչող ազդակները հուշում են, որ Աջափնյակում տեղի ունեցածը դիտարկվում է որպես բարձր հանրային վտանգ ներկայացնող հանցագործություն, որի հնարավոր շարունակությունը կամ շղթայական զարգացումը բացառելու համար պետք է գործի դրվեն արտակարգ մեխանիզմներ։
Հիշեցնենք, որ աղմկահարույց կրակոցները հնչել էին ժամը 16:00-ի սահմաններում՝ Աբելյան փողոցի 9 հասցեում, ինչի հետեւանքով սպանվեց մեկ անձ։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը։
Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...