Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ Կարապետյան
Արշակ Կարապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի զինվորներ և նավաստիներ, սերժանտներ և ավագներ, ենթասպաներ և միչմաններ, սպաներ ուգեներալներ, սիրելի վետերաններ
Փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը՝ տոն, որն անքակտելիորեն կապված է մեր երկրների հերոսական պատմության հետ:
Բոլոր ժամանակներում մեր մարտիկները հավատքով և ճշմարտությամբ ծառայել են Հայրենիքին, խիզախորեն պաշտպանելով հայրենի հողի ազատությունն ուանկախությունը։
Այսօր այս տոնը ստանում է առանձնահատուկ նշանակություն, դառնալով ամբողջ ռուսական աշխարհի համար միասնականության խորհրդանիշ՝ ծանր մարտահրավերի առջև։ Ռազմի դաշտում գտնվող զինվորները ստիպված են պաշտպանել Ռուսաստանի ազգայինշահերը՝ ցուցաբերելով քաջություն և անձնուրացություն նացիզմի հետևորդների դեմ պայքարում։ Իրենց աննախադեպ տոկունությամբ ու վճռականությամբ, հավատարմությամբ ու նվիրվածությամբ, ինչպես նաև ամենօրյա սխրանքներով՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողներն ու կամավորները քայլ առքայլ մոտեցնում են Ռուսաստանի հաղթանակը՝ ապահովելով պետության ինքնիշխանությունն ու ռազմավարական անվտանգությունը։
Նշելով այս տոնը՝ մենք մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում, բազմազգ ու բազմակրոն Բանակի շարքերում պաշտպանել են մի ամբողջ երկրի ժողովրդի գոյության իրավունքը, ովքեր իրենց նվիրելեն Հայրենիքի պաշտպանությանը և պատրաստ եղել զոհաբերել իրենց կյանքը հանուն Հայրենիքի և այլոց կյանքի: Դրա վառ օրինակներից է հայկական Չարդախլու գյուղը, որում ծնվել են 2 մարշալ, 12 գեներալ, 57 գնդապետ, 199 մարդ դարձել են սպա, Խորհրդային Միության 7 հերոս: Ռազմաճակատ մեկնած 1250 բնակչից ավելիքան 250-ը հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցրել Խորհրդային բանակում, իսկ 452-ը՝ զոհվել են քաջի մահով։
Լինելով Խորհրդային բանակի նախկինսպա, առանձնակի ջերմությամբ ու խորին հարգանքով ցանկանում եմ այս տոնի կապակցությամբ շնորհավորել մեր սիրելի վետերաններին, քանի որ նրանց թողած հարուստ ժառանգության՝ փորձի ու գիտելիքների, ռազմական արվեստի իմացության ու զարգացման, երիտասարդ սերնդին այն փոխանցելու արդյունքում է, որ այսօր ռազմադաշտում սպան ու զինվորը ցուցաբերում են խիզախության և արիությանփայլուն օրինակներ։
Այս օրը շնորհավորանքի անկեղծ խոսքերեմ հղում մայրերին ու կանանց, ովքեր հպարտությամբ ու սրտի թրթիռով սպասումեն իրենց ամուսինների, որդիների ու եղբայրների վերադարձին հատուկ ռազմական գործողության գոտուց:
Ձեր տոկունությունը, հավատքն ու աջակցությունը ուժ են տալիս նրանց, ովքեր այսօր մարտի դաշտում կատարում են իրենց պարտքը: Թող ձեր սիրելիները որքան հնարավոր է շուտ վերադառնան տուն, իսկ ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ:
Ցավոք, պետք է նշեմ, որ այս հիանալի տոնը՝ փետրվարի 23-ը, Հայաստանում պետական մակարդակով չի նշվում, բայց այն շարունակում է մնալ ամենահարգված տոներից մեկը, ինչպես ուսադիր կրող, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մշտապես հիշում և հպարտանում ենք մեր ժողովուրդների քաջորդիների կատարած սխրագործություններով, ովքեր ուս-ուսի տված կանգնեցին Հայրենիքի պաշտպանության համար մահացու վտանգիպահին։
Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Սիրելի՛ բարեկամներ
Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին այստոնի կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայրենիքի։
Պատի՜վ ունեմ
«Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...