«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգեցված թաղանթները
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարների հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է էլ ավելի խստացնի ծառայությունը և հայտնաբերեն այն օրինախախտ վարորդներին, ովքեր ավտոմեքենան վարելիս աղբ կթափվեն, կխոսեն հեռախոսով, առջևի և կողային ապակիները կլինեն մգացված, չեն լինի ամրակապված են այլն։
Օրերդ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 30-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները հանրությանը հայտնի օրենսդիր են գործադիր մարմինների ներկայացուցիչներ են, օլիգարխներ, ովքեր չեն կարողացել պարեկներին համոզել, որպեսզի նրանց ավտոմեքենաները ոչ միայն չտարվի «պլաշչադկա», այլ նաև չենթարկվեն վարչական պատասխանատվության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Երևանում մգացված ապակիներով երթևեկող «Mercedes GLE63» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև իր ձեռքով ավտոմեքենայի առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգացված թաղանթները (պլյոնկաները)։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան