ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները ենթարկվում են հարձակումների՝ նշելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և քաղաքացիական բնակչության տառապանքները Սուդանում, Գազայում և Ուկրաինայում։
«Օրենքի գերակայությունը ճնշվում է ուժի գերակայության կողմից», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ։
Reuters-ի փոխանցմամբ, Գուտերեշն ասել է, որ մարդու իրավունքները դիտավորյալ հետ են մղվում։ Նա կոչ է արել անդամ պետություններին չդիտարկել մարդու միջազգային իրավունքները որպես ընտրության հնարավորություն։
Գուտերեշը վճռականորեն պաշտպանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգը, որը, նրա համոզմամբ, գտնվում է «գոյատևման ռեժիմում»՝ ֆինանսավորման կրճատումների, որոշ փորձագետների վրա հարձակումների և Միացյալ Նահանգների՝ մարդու իրավունքների հաշվետվողականության հիմնական մեխանիզմներից մեկից դուրս գալու պատճառով։
«Մարդասիրական կարիքները արագորեն աճում են, մինչդեռ ֆինանսավորումը կրճատվում է», – արձանագրել է նա։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես կազմակերպության մյուս մասերը, բախվում է բյուջետային դեֆիցիտի խնդրի հետ՝ ՄԱԿ-ի ամենամեծ դոնոր Միացյալ Նահանգների և այլ կառավարությունների կողմից ֆինանսավորման կրճատումների պատճառով։ՄԱԿ-ի խոսնակն օրեր առաջ հայտնել էր, որ Վաշինգտոնը փետրվարին վճարել է ՄԱԿ-ին պարտք ավելի քան 4 միլիարդ դոլարից մոտ 160 միլիոն դոլարը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...