Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»

Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։

«Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ է, իսկ ԲԴԽ-ն իր հայտարարությամբ այդ պակասն ավելի է խորացնում։

Փաստաբանի մասնագիտական պարտքն է բարձրաձայնել դատական ակտերի կամ վարքագծի հետ կապված խնդիրները, և այդ պարտքը չի կարող վերանվանվել «վարկաբեկում» միայն այն պատճառով, որ այն անհարմար է։

Առավել մտահոգիչ է, երբ Բարձրագույն դատական խորհուրդն առանձնացնում է փաստաբանական համայնքի կոնկրետ ներկայացուցչի անունը, այս դեպքում՝ Արա Զոհրաբյանի։

Փորձում է նրան ներկայացնել որպես «կանխատեսելի սխեմա» կիրառող անձ՝ փաստաբաններին ներկայացնելով «ինչ-որ սխեմաներում ներգրավված կասկածելի անձինք»։ Սա ոչ միայն անհարկի անհատականացում է, այլ նաև ճնշման ակնհայտ մեխանիզմ։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։

ԲԴԽ-ի հայտարարության ձևակերպումները կառուցված են այնպես, որ հստակ ուղերձ են փոխանցում ամբողջ փաստաբանական համայնքին․ քննադատեք և կարող եք հայտնվել ինստիտուցիոնալ թիրախավորման ներքո։

Այդպիսի մոտեցումը ստեղծում է դասական «սառեցնող էֆեկտ» (chilling effect), երբ նույնիսկ իրավաչափ, հիմնավորված և հանրային շահից բխող քննադատությունը կարող է ինքնագրաքննության ենթարկվել՝ կարգապահական կամ այլ հետևանքներից խուսափելու մտավախությամբ։ Երբ անկախ պետական մարմինը հրապարակային հարթակում փաստաբաններին ներկայացնում է որպես դատական իշխանության համար վտանգ, դա կարող է զսպող ազդեցություն ունենալ մյուս փաստաբանների համար՝ խաթարելով ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև փաստաբանի անկախության հիմնարար երաշխիքները։

«Միասնության թեւերը» հայտարարում է, որ փաստաբանի մասնագիտական օրինական աշխատանքի, նրա անկախ իրավապաշտպան առաքելության ապահովումը մեր հանձնառությունն է։ Ուստի, շարունակելու ենք հարցը պահել մեր ուշադրության ներքո՝ թույլ չտալու համար փաստաբանների թիրախավորում, սպառնալիքներ և փաստաբանական օրինական մասնագիտական աշխատանքի սահմանափակումներ։

Հ.Գ. Դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելու համար ստեղծված մարմինն իր գործառույթն իրականացնում է ընտրովի։ Այստեղ է ամբողջ խնդիրը»։