Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով

«Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում», — ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքների՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտգտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, (https://ourmountains.am/hy/) որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։
Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։
Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի.
«Ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում։ Այս հողը մեզ համար հնարավորություն է՝ մեր սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը»։
Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով, համայնքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ մշակվում են, իսկ տեղահանված ընտանիքներն Արցախում ունեցել են գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ փորձ, հետևաբար կարևոր էր նրանց համար ևս ստեղծել աշխատելու և ինքնուրույն եկամուտապահովելու հնարավորություն։
«Այս նախաձեռնությունը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ սեփական աշխատանքով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը և նվազեցնելու սոցիալական կախվածությունը», — ընդգծում է նա։
Ծրագիրը տեղահանված արցախցիների աջակցության հերթական նախաձեռնությունն է, որն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և նրաընտանիքի աջակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության միջոցով։ Այն միտված է ոչ միայն սոցիալական հետևանքների մեղմմանը, այլև արժանապատիվ աշխատանքի, համայնքային ինտեգրման և ինքնաբավ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։