Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան

Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որի հիմնական ենթատեքստը փաստաբաններին թիրախավորելն է, հնարավոր է՝ նաև փաշինյանական ռեպրեսիվ մարմիններին ևս մեկ անգամ փաստաբանների վրա հարձակումների ուղղորդելը:

Ինչի՞ մասին է խոսքն, առհասարակ:

Բանն այն է, որ հայտնի փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում էր արել՝ նշելով, որ մոտ ապագայում բարձրացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Փաստաբանի կարծիքով, հիշատակված դատավորները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի հատկանիշներին, այն է՝ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր. «Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի (կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները»: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է այն աքսիոմատիկ հանգամանքը, որ պետությունը, ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Շատ մանրամասներ չներկայացնենք, այդ հայտարարությունը հայտնի է, ու ցանկացողները կարող են կարդալ:

Փաստը մնում է փաստ, որ ԲԴԽ-ն որոշեց անմիջապես հանդես գալ «հուժկու և ծանրադղորդ» հակադարձ հայտարարությամբ: Հենց այդ հայտարարությունից էլ պարզվեց, որ նրանք այնտեղ՝ փաշինյանական ԲԴԽ-ում իրենց ոչ միայն կաթողիկոսի, արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի տեղ են դրել, այսինքն՝ իրենց ոչ միայն թվում է, որ կարող են ում պատահի՝ քահանա, վանահայր կամ սարկավագ նշանակել… դատարանի որոշմամբ, այլև իրենք են արդեն որոշում, թե ինչ պիտի ասեն կամ ինչ չպիտի ասեն փաստաբանները: Մի քիչ շատ բան չեն վերցրե՞լ արդյոք իրենց վրա:

ԲԴԽ հայտարարության մեջ, օրինակ, ասվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այս հայտարարությունը գրած և ստորագրած ԲԴԽ անդամները, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրապարակավ բնորոշեց որպես «պատերի տակ վնգստացողներ»: Ո՞ւր էին «դատական համակարգի» հեղինակության այդ ինքնամոռաց պաշտպանները: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործադիր և օրենսդիր մարմինները ներկայացնող պաշտոնյաները հարձակվեցին դատական իշխանության վրա, այդ ժամանակ որտե՞ղ էին ԲԴԽ հայտարարության հեղինակները:

Կամ՝ դատական համակարգի այդ ի՞նչ հեղինակությունից են նրանք խոսում մի իրավիճակում, երբ դատարաններն ուղղակիորեն դակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ այս կամ այն քաղաքական գործչին, առհասարակ, որևէ հայ մարդու, այս կամ այն բարձրաստիճան հոգևորականին բանտարկելու, ազատ տեղաշարժից զրկելու, կալանավորելու, հետապնդելու վերաբերյալ:

Ավելին, ինչի՞ մասին են խոսում ԲԴԽ-ն ու հայտարարության հեղինակները: Նրանք երբևէ ձայն, ծպտուն հանե՞լ են այն խայտառակ եղելության վերաբերյալ, որ «քաղաքական գործերը» կամ Փաշինյանի կողմից մատնանշված հայ մարդկանց կալանավորելու գործերը քննում են բացառապես նույն երկու կամ երեք դատավորները: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Երբևէ, գոնե մի կես անգամ ԲԴԽ-ականները այդ իրողությանն անդրադարձած կա՞ն:

ԲԴԽ-ի հայտարարության մեջ նշվում է, թե դատավորներին թիրախավորելը (այսինքն՝ ակնհայտ անհեթեթ որոշումներ կայացածների անուններն ու նկարները հրապարակելը, էլի)… «ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»: Վայ, թաշկինակ տվեք, հիմա կսկսեմ արտասվել…

Հա, ու ԲԴԽ-ն անընդունելի է համարում «նման մոտեցումները»:

Դատական իշխանության ինքնուրույնության մասին խոսում է մի մարմին, որի ոչ շատ վաղուցվա ղեկավարը հեռացավ ԲԴԽ նախագահի պաշտոնից… գործադիր իշխանության ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ գրություն ստանալուց հետո: Ինչ-որ գրությունն էլ, ինչի մասին դիտարկումներով հեղեղված էր մամուլն այն օրերին, ոչ այն է՝ «սմս» էր, ոչ այն է՝ «վոթսափով» ուղարկված կարճ հաղորդագրություն:

Եթե այլ բան չլիներ, ապա հենց միայն այդ փաստը կարելի է համարել «դատական իշխանության ինքնուրույնության» հոգեհանգիստը, հուղարկավորությունն ու օղորմաթասը՝ միաժամանակ:

 Ի դեպ, ԲԴԽ-ում, ի՞նչ է, Փաստաբանների պալատի տեղը չգիտե՞ն: Եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեն փաստաբաններից՝ էթիկայի ու վարքի հետ կապված, ապա միգուցե հենց Փաստաբանների պալատի՞ն դիմեն:

Առհասարակ, երբ մոտ 10 տարի առաջ ձևավորվում էր ԲԴԽ-ն, հիմնական նպատակներից մեկն այն էր, որ բարձրացվի դատական իշխանության անկախության աստիճանը: Ներկայիս ԲԴԽ-ն, սակայն, կարծես գոյություն ունի միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի, որ դատական իշխանության անկախությունը վերացված է և այն ամբողջությամբ դրված է 1 անձի և նրա կուսակիցների քաղաքական և կիսաքաղաքական կապրիզներն սպասարկելու տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում