Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը:
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թ. ապրիլին։
«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է` ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծեց դեսպանը։
Մեր մյուս հարցին` արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց` այցը նախապես պլանավորված էր։
«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,– վստահեցրեց դեսպանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...