ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին
Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել հերթական նավին, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, Կարիբյան ծովում թմրանյութեր էր տեղափոխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
«Փետրվարի 23-ին SOUTHCOM-ի հրամանատար գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։ Հետախուզության տվյալների համաձայն` այն շարժվում էր Կարիբյան ծովում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում թմրամաքսանենգության գործողություններով», – ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գործողության ընթացքում սպանվել է երեք տղամարդ թմրաահաբեկիչ։ Ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 40-ից ավելի հարված է հասցրել նավերի, որոնք, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, սպանվել է 140 մարդ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...