Այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ու՞մ շահերից է բխում․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգևոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգևոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։
Նա նաև ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին և կողմնակալ մեղադրանքներին»։
Հիմա ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլսմը, ծուռը նստեք, սուրճը դրեք, դուզը դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ու՞մ շահերից է բխում, ինչու՞ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչու՞ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը։ Ինձ համար պատասխանը վաղուց պարզ է. Այսքանից հետո էլ դեռ Փաշազադեն դեռ կհանդգնի ասել, որ «հայկական եկեղեցին և սփյուռքը ագրեսիվ քարոզչություն են վարում խաղաղության դեմ», իսկ նրա հայտնի հետևորդը կասի, որ մեր կրոնում որոշ հոգևորականներ «ծայրահեղ իսլամի» մոտ գաղափարներ են քարոզում։
Ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…
Հ.Գ. Նկարը՝ AI-ի» ,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան