Խոսքի քրեականացումը նախընտրական փուլում ուժի դրսևորում չէ, այլ վախի արտահայտում․ Սուրենյանց
Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Խնդիրը տվյալ գործի առանձին ձևակերպումների կամ իրավական տեխնիկական մանրամասների մեջ չէ։ Առավել էականն այն է, որ խոսքը վերաբերում է արտահայտված կարծիքի, ոչ թե գործողության։ Հանրային հարթակում արված գրառումը, որին չեն հաջորդել կազմակերպչական քայլեր, հրահանգներ կամ իրական ու անմիջական վտանգ ստեղծող գործողություններ, իրավական պետությունում չի կարող հանդիսանալ ազատությունից զրկելու հիմք։ Հակառակ պարագայում քրեական իրավունքը դադարում է ծառայել արդարադատությանը և վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Ընդ որում, գործը հիմնված է մասնավոր նամակի սքրինշոթի վրա և կալանավորված կնոջ պնդմամբ՝ կեղծ էջի վրա։ Սա գործը դարձնում է էլ ավելի խնդրահարույց։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի կալանքի միջոցի ընտրությունը։ 55-ամյա, սոցիալական առումով խոցելի և հանրային վտանգավորությամբ չբնութագրվող կնոջը ձեռնաշղթաներով դատարան տեղափոխելը չի բխում ոչ համաչափության, ոչ անհրաժեշտության սկզբունքներից։ Սա ցուցադրական պատիժ է՝ ուղղված ոչ թե կոնկրետ անձին, այլ հասարակությանը։ Ուղերձը հստակ է․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում։
Գործի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում ընտրական գործընթացների նախաշեմին։ Համեմատական և միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման գործելաոճը բնորոշ է այն փուլերին, երբ իշխանությունն այլևս վստահ չէ հանրային աջակցության առկայության հարցում։ Այդ պարագայում գործի է դրվում վախի մեխանիզմը՝ հանրությանը ինքնագրաքննության, լռության և քաղաքական պասիվության մղելու նպատակով։
Էական հանգամանք է նաև այն, որ գրառման մեջ օգտագործվել է Նիկոլ Փաշինյան անունը։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը փաստացի վերածվում է քաղաքացու խոսքից «պաշտպանվող սուբյեկտի», խոսքի ազատությունը դադարում է գործել որպես անօտարելի սահմանադրական իրավունք և վերածվում է իշխանության կամքից կախված պայմանական արտոնության։
Այսպիսի գործերով իշխանությունը չի ամրապնդում պետական անվտանգությունը։ Ընդհակառակը՝ այն հետևողականորեն քայքայում է իրավական պետության հիմքերը։ Քաղաքացին, որը գիտակցում է, որ կարող է զրկվել ազատությունից ոչ թե արարքի, այլ արտահայտված մտքի համար, դադարում է պետությունն ընկալել որպես իրեն պաշտպանող ինստիտուտ։
Խոսքի քրեականացումը նախընտրական փուլում ուժի դրսևորում չէ։ Դա իշխանության քաղաքական սնանկության և սեփական հասարակությունից վախի արտահայտություն է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան