Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։ 

Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․  «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։ 

Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։

«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։  Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։

Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝  ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում  (web browsing)  և  տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։

Նշենք, որ Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային   ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։

2025 թ․ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։

UCOM-Ի ՄԱՍԻՆ

Ucom-ը Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

OOKLA®-Ի ՄԱՍԻՆ

Ookla-ն կապի որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական որոշումների համար կարևոր տեղեկատվության։

Ookla-ի լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի, ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև  ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։

Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։