21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ Կարապետյան
«Վեոլիա ջուրը» հայտարարել է, որ մայիսից Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունքն է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Վերջին 4 ամսվա ընթացքում էլեկտրականության անջատումներն ավելացել են 40 տոկոսով։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ջրի կորուստը 65 տոկոս է կազմում, մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը, համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի մեջ մենք իջեցրել էինք 6 տոկոսի կորուստը։ Հարցը ճիշտ լուծել է պետք․ ջուրը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն»,-նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանում չի կարող բախվել նման խնդրի։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»