Զինանշանն ու դրոշը՝ կից գրությամբ․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Զինանշանն ու դրոշը՝ կից գրությամբ
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։ Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել` ԿԳՄՍՆ-ից հորդորել են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել եւ միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը` կից գրությամբ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իշխանությունները, փաստորեն, հիշատակի արժանի չեն համարում հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին։ Գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ, ասում են՝ որոշ տնօրեններ ընկրկում են, ամաչում են այդ ապազգային որոշումն ինքնակամ կատարել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...