Փաշինյանին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը:
Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է հայոց թվագրության 647 թվականին, այսինքն՝ 1198/1199 թթ․, Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Ա-ի և կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի իշխանության ժամանակ։ Նշվել է, որ 1997 թվականին Ավետարանի հայկական ինքնությունը հաստատելուց և անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխանցվել է Լեհաստանում հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոսին՝ կարդինալ Յոզեֆ Գլեմպին։ 2006թ. լեհ արքեպիսկոպոս Պրիմաս Գլեմպը, արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին, Ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրել է համաձայնագիր, որի համաձայն Ավետարանը տրամադրվել է ի պահ գրադարանին և ներկայումս ներկայացված է ցուցադրության:
Լեհաստանի ազգային գրադարանում ներկայացված է նաև հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...