Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփը՝ Զելենսկուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է նրան, որ ցանկանում է հասնել խաղաղության հաստատմանը որքան հնարավոր է շուտ, հայտնում է Axios-ը պորտալը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյային և զրույցին տեղյակ երկու աղբյուրներին։
«Զելենսկին ասել է, թե հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմն արդեն չափազանց երկար է տևում, և ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Ուկրաինացի պաշտոնյան նաև պատմել է, որ Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության զգալի երաշխիքներ տրամադրելու հարցում՝ Ռուսաստանի հետ պոտենցիալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցին մասնակցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Զելենսկին պատմել է, որ նրանք քննարկել են հարցեր, որոնց շուրջ իրենց ներկայացուցիչները կաշխատեն Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք երկկողմ հանդիպմանը, ինչպես նաև նախապատրաստությունը բանակցային թիմերի հաջորդ հանդիպմանը՝ ամբողջական կազմով, եռակողմ ձևաչափով՝ մարտի սկզբին։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով