Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Վիճաբանություն և դանակահարություն՝ Լոռու մարզում․ դանակահարված 2 եղբայրները տեղափոխվել են ԲԿ

Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա  Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։

Գ․ Շամշանի տեղեկություններով Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։