Փաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ
Գործող իշխանությունները խիստ խուճապահար են ընդդիմության շարքերում տեղի ունեցած գործընթացներից, փորձում են մեթոդներ գտնել ընդդիմադիր առաջատար կուսակցություններին և դաշինքներին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Ոգեշնչված լինելով, այսպես կոչված, «մոլդովական սցենարից»՝ փաշինյանական իշխանությունը իր գլխավոր հակառակորդներին նաև փորձում է ներքաշել անպտուղ բանավեճերի դաշտ, մեղադրանքներ կարել, իրեն հավատարիմ ԿԸՀ-ի ու դատաիրավական համակարգի միջոցով զրկել ընդդիմությանը ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այս հարցում Քաղաքացիական պայմանագիր-ն, իհարկե, սեփական շարքերը չի օգտագործում, այլ հաստիքային արևմտամետներին, որոնք էլ զոնդաժ են անում հանրային կարծիքը, նաև իրենց վրա վերցնում ընդդիմությանը հարվածելու «առաքելությունը»։ Այս հարցում էլ հստակ դերաբաժանում է արված։
«Հանրապետություն» կուսակցության թիրախում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն են։ Արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ հարցազրույցներ է տալիս, պահանջում չգրանցել Սամվել Կարապետյանի թիմին։ «Չպետք է թույլ տալ, որ նրանք մասնակցեն ընտրություններին այնպես, ինչպես դա արվեց Մոլդովայում»,- ասել էր Սարգսյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ, մեր տեղեկություններով, դիմել է Գլխավոր դատախազությանը և Ազգային ժողովին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին արգելելու պահանջով։ Իրեն արևմտամետ հռչակած այս սեգմենտը մշտապես հանդես է գալիս որպես Նիկոլ Փաշինյանի հարվածային ուժ, օգտագործվում ամենակեղտոտ հանձնարարություններում՝ թիրախավորելու ազգային ուժերին։ Դրա դիմաց երբեմն-երբեմն Փաշինյանը «թուլափայ» է նետում նրանց առջև։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...