Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է, եթե Հակոբյանը լինելու է պետական պահպանությունից դուրս
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Դիտում եմ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը, թե իր եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է եւ հեռանում է կառավարական առանձնատանից ու ապրելու է վարձով բնակարանում, չի ունենալու պետական պահպանություն:
Ուզում եմ անդրադառնալ հենց այս դրվագին: Եթե այս պատմությունն ընդհանրապես նախընտրական ինչ-որ տեխնոլոգիա չէ, ապա կարծում եմ՝ սխալ է, եթե Աննա Հակոբյանը լինելու է, այսպես ասած, պետական պահպանությունից դուրս: Անկախ նրա հանդեպ որեւէ մեկի վերաբերմունքից, սա մասնավոր հարց չէ, անձնական վերաբերմունքի հարց չէ:
Հակոբյանը եղել է մարդ, որը իր` թե՛ անձնական, թե՛ նաեւ դե ֆակտո պետական կարգավիճակի բերումով կարող է տիրապետել շատ կոնֆիդենցիալ տեղեկատվության: Հետեւաբար, եթե նա զուրկ է պետական պահպանության ուշադրությունից, առաջանում է հնարավոր այդ ինֆորմացիայի հանգամանքի ամենատարբեր «ճակատագրերի» հարց:
Կրկնեմ, եթե այս ամենը լոկ նախընտրական տեխնոլոգիա չէ եւ գործնականում լինելու է դե ֆակտո պահպանություն, որի քողարկումը, իհարկե, հատուկ ծառայությունների համար բոլորովին բարդ բան չէ:
Այս հարցն ունի, իհարկե, մեկ այլ «երես», որը, ըստ իս, եւս շատ կարեւոր է: Աննա Հակոբյանն ասում է, թե՝ ինձ մի վիրավորեք, եթե տեսնեք փողոցում մենակ քայլելիս: Հանրությունը շատ բազմազան երեւույթ է, շատ բազմաշերտ: Հետեւաբար, երբեք հնարավոր չէ «կռահել», թե ինչ կարող է լինել փողոցում: Եվ այդ թվում՝ ինչպիսի սադրանք կարող է պատրաստվել, որի նպատակը կլինի, ասենք՝ Աննա Հակոբյանին «զոհի կերպարում» ներկայացնելը: Խոսքը, իհարկե, բառի բուն իմաստով չէ, այլ՝ վիրավորանքի «զոհի», կամ ինչ-որ տհաճ միջադեպի, որը հետո կբարդվի, ասենք, որեւէ ընդդիմադիր ուժի վրա: Կարո՞ղ են լինել այդպիսի սցենարներ:
Միանգամայն կարող են: Իսկ քաղաքականության մեջ այդ ո՞ր սցենարն է, որ կարող ենք համարել անհնար, առավել եւս այդ ամենի պարագայում, որ մենք ենք տեսել որպես հանրություն, ինչպես նաեւ լսել միջազգային մասշտաբի մասին:
Հետեւաբար, իմ սուբյեկտիվ կարծիքով, Աննա Հակոբյանը պետք է լինի պահպանության ներքո: Մնացյալը, անձնական կյանքի հարցերը, ես, իհարկե, բոլորովին չեմ պատրաստվում դիտարկել կամ քննարկել»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...