Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ
Ղազախստանի Ակմոլայի շրջանի Շչուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազաօդային պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, վիրավորվել է 26 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։
Դեպքի վայրում աշխատում է տարածաշրջանի օպերատիվ խումբ, ինչպես նաև ուղարկվել են օդային շտապօգնության մեքենաներ։ Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։
Անհրաժեշտ քննչական գործողությունները շարունակվում են։
Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության կողմից հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ փրկվել է 10 մարդ։
«Հրշեջների արագ գործողությունների արդյունքում այրվող սրճարանից հանվել են հինգ գազի բալոն (յուրաքանչյուրը՝ 50 լիտր տարողությամբ) և երկու թթվածնի բալոն՝ այդպիսով կանխելով շենքի ներսում հետագա պայթյունները։ Միջադեպի պատճառը և հանգամանքները պարզվում են», – հայտնել են վարչությունից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...