Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Քաղաքականություն

Նողկալի շոու․ չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցերին․ Զոհրաբյան

ՀՀ ԱԺ  նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք եւ մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս ու ինչքա՞ն կարելի է մարդկանց անասունի տեղ դնել, բայց մի վիրավորվեք, որովհետեւ այս շոուն, որը ես կանխատեսել էի դեռ կես տարի առաջ ու Անժելա Թովմասյանն ինձ այսօր դա հիշեցրեց, արված է ոչ թե մեզ անասունի տեղ դնելու ու հերթական անգամ վիրավորելու համար, այլ արված է «ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի համար եւ լուծում է բացառապես ընտրական քվեի խնդիր։

«Ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի մեջ լիքն են կանայք ու տղամարդիկ, ովքեր Նիկոլի միակ «այիբը» համարում են Աննային, ում հակառեյտինգը աննկարագրելի բարձր է եւ ուստի, այս շատ վատ բեմականացված ներկայացմամբ հեռավոր գյուղում թառած մի անոյի լրջագույն պրոբլեմը լուծվեց՝ իր սրտի Նիկոլը այլեւս ազատ է եւ ինքը շանս ունի հերթական մի դիսկոտեկում Նիկոլի հետ՝ «ուր էլ գնաս՝ հետդ կգամ» մուզիկայի տակ պարելու։ Երկրորդ թիրախային խնդիրը, որ այս վատ բեմականացված շոուն, իբր, միտված է լուծելու, դա Նիկոլի հանդեպ խղճահարություն առաջացնելն է, որովհետեւ Նիկոլը մի անգամ մի շատ ճիշտ բան ասաց՝ ինքը շատ լավ գիտի մեր ժողովրդին ու ինքը շատ լավ գիտի, որ «ախուրյանցի անո» սեգմենտի մեջ լիքն են առանձնյակներ, ում մոտ այս զզվելի էժան շոուն Նիկոլի հանդեպ խղճահարություն է առաջացնելու, իսկ խղճահարությունից քվե մեկ քայլ է։

Հա, ժանրի կանոններին համաձայն, շուտով Աննայի դեմ քրեական գործ կհարուցվի, ինչը հենց ինքը «անձնազոհաբար» չբացառեց ու սա էլ կբավարարի «արդար ցարի» սպասող սեգմենտի լիբիդոն ու էլի կտրանսֆորմացվի մի քանի քվեի։

Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցերին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող ու ոստիկանները նրան բերման ենթարկեն, ասենք, Մաշտոցի քաղմաս։ Վստահ եմ, ռաբիս էս բեմականացմամբ դա էլ է նախատեսված։

Անկեղծ, որոշել էի բառ անգամ չգրել էսքան էժան ու նողկալի էս շոուի մասին, բայց երբ տեսա, որ  բացմաթիվ իմ ընկերներ սա ընդունել են  որպես անձնական վիրավորանք, թե՝  ո՞նց կարելի է մի ողջ ժողովրդի դնել անասունի տեղ, գրեցի, որ հասարակության ադեկվատ հատվածի համար պարզ լինի, որ էս զզվելի շոուն մեզ վիրավորելու միտում չունի, Նիկոլն ու իր կինը թքած ունեն մեզ վրա, իրենց թիրախը «ախուրյանցի անո» սեգմենտն է, որոնցից մեկը արդեն լալահառաչ գրել էր՝ «վախխխ, էս ինչ եղավ, ես էլ ձեր հարսանիքին էի սպասում», իսկ սեգմենտի մեկ այլ «անո» էլ փառք էր տվել Աստծուն, որ իր Նիկոլը «փրգվավ» Աննայից։ Էսքան բան։

Հ.Գ. Հայհոյանք ու վիրավորանք չգրել։ Պարզապես, խղճացեք էն մարդկանց, ում համար էս զզվելի շոուն նախատեսված է։  Դա մենք չենք։

Եւ, եւս մեկ հետեւություն՝ էնքան վատ է էս իշխանության վիճակը, որ որոշել են մինչեւ հատակը իջնել»։