Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտները հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով
ՀՀ Կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերը։ Մասնավորապես, սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհարկվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝
-ստացվող վարկերի գումարները,
-ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգևները (մրցանակները),
-մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
-և մի շարք այլ նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ։
Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․
-ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,
-ստացվող փոխառությունների գումարները,
-գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,
-աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,
-ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,
-ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,
առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:
Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։
Ի դեպ, հայտարարատուները, ցանկության դեպքում, կարող են հայտարարագրել իրենց չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայտարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։
Ուշադրություն. հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան