Կանադայի վարչապետը 10-օրյա ուղևորություն է սկսում դեպի Հնդկաստան, Ավստրալիա և Ճապոնիա
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փետրվարի 27-ին առաջին անգամ պաշտոնական այցով մեկնում է Հնդկաստան՝ հույս ունենալով վերականգնել երբեմնի անկայուն հարաբերությունները։ Արտասահմանյան ուղևորության շրջանակում Քարնին նաև կմեկնի Ավստրալիա և Ճապոնիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կանադայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Քարնին նախ կայցելի Մումբայ, որտեղ կհանդիպի գործարար առաջնորդների հետ և կսկսի բանակցություններ համապարփակ առևտրային համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոյեմբեր։
Նախատեսվում է Քարնիի այցը նաև Նյու Դելի՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններ վարելու համար։
Reuters-ը նշում է, որ Քարնին ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ՝ այդպիսով փորձելով նվազեցնել Կանադայի կախվածությունը Միացյալ Նահանգներից, և ստեղծել նոր համաշխարհային առևտրային կարգ, որը կգլխավորեն այն երկրները, որոնք նա անվանում է «միջին տերություններ»։
«Սա գործուղում է, որի նպատակն է տնտեսության աճը՝ կանադացիներին ավելի մեծ տնտեսական ինքնիշխանություն տալու համար»,- ասել է Կանադայի գործարար խորհրդի նախագահ Գոլդի Հայդերը՝ այս մոտեցումն անվանելով նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի ժամանակաշրջանից էական տեղաշարժ։
Կանադայի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել էին մի քանի տարի առաջ՝ այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն Հնդկաստանի կառավարությանը մեղադրել էր Կանադայի քաղաքացու սպանության հետ առնչության համար: 2023 թ. հունիսին Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում սպանված Հարդիփ Սինգհ Նիջարը նաև հայտնի սիկհ անջատողական էր։ Հնդկաստանը բազմիցս հերքել է իր առնչությունը Նիջարի սպանությանը։
Հնդկաստանից հետո Քարնին կայցելի Ավստրալիա, որտեղ ելույթ կունենա խորհրդարանում և կքննարկի ռազմական, առևտրային և պաշտպանական հարաբերությունները:
Այնուհետև Քարնին կմեկնի Ճապոնիա և վարչապետ Սանաե Տակաիչիի հետ կքննարկի ավտոմեքենաների, էներգետիկայի և կարևորագույն հանքանյութերի առևտրի խթանման հարցը։
Ըստ Global News պարբերականի՝ Քարնիի այցը կտևի 10 օր։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան