Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան վայր է գցել համադասարանցուն, հետո հարվածել որովայնի շրջանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիր բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ում ծնողը հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում դասընկերներն են ծեծի ենթարկել նրան։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի 40-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան