Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն

Վարշավայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին բավական ուշագրավ եզրակացությունների նյութ են տալիս։ Պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանը պատասխանել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել, ասել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։

«Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Մենք սերտ համագործակցություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, տնտեսական և քաղաքական կապեր են հաստատվել», ասել է Փաշինյանը։ Շեշտելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր քննադատությունները, նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վճռորոշ դերը 2024 թվականի նոյեմբերին հրադադար հաստատելու գործում։ Իսկ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները Փաշինյանը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։

Հատկապես վերջին շրջանում, փաշինյանական իշխանության հակառուսական հայտարարությունների ֆոնին, նման ռևերանսները դեպի Մոսկվա վկայում են, որ Փաշինյանը լուրջ վտանգ է զգում հենց Մոսկվայից և խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է իրեն ապահովագրել՝ Մոսկվային հասկացնելով, որ ինքը էլ կա, կխաղա նրանց խաղը։

Մինչդեռ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանության անհուսալիությունը վաղուց արդեն հունից հանել է Կրեմլի բոլոր աշտարակներին, և որքան էլ այսօր նա փորձի իր հավատարմությունը հայտնել պաշտոնական Մոսկվային, որևէ արդյունքի հասնել չի կարող։ Հենց այն փաստը, որ Փաշինյանի այս դիֆերամբներն առանձնապես լուրջ ուշադրության չարժանացան ռուսական պաշտոնական մամուլում, վկայում են՝ Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ վաղուց արդեն հստակ է։

Սոնա Գալստյան