Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Իրանի և Իսրայելի տարածքը
ՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Իր անդամ երկրների համար ՄԱԳԱՏԷ-ի պատրաստած կոնֆիդենցիալ զեկույցը հաստատել է, որ Իրանը մինչև 60% հարստացված ուրան էր պահում Սպահանի ստորգետնյա բունկերներում:
Ըստ REUTERS միջազգային լրատվականի՝ ՄԱԳԱՏԷ-ն զեկույցում նշում է նաև, որ Թեհրանն արգելել է ատոմային գործակալության տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, ուստի պաշարների ճշգրիտ չափը և ծրագրի վիճակը ներկայումս համարում են անհայտ: Իսկ օբյեկտներ մուտք գործելու անհնարինության պայմաններում Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ միջազգային վերահսկողությունը գործնականում կորսվել է։
Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան տարհանում է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից, ինչպես նաև քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իսրայել:
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելում իր դեսպանատան աշխատակիցներին լքել երկիրը։ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը տարհանում է իր աշխատակիցներին։
Չինաստանը և Ղազախստանը կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Իրանի և Իսրայելի տարածքը։
Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան և Շվեդիան խորհուրդ են տալիս չմեկնել Իսրայել և լքեն Իրանի տարածքը։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը, Իսրայելը և Լիբանանը։
Գերլարված տարածաշրջանի պայմաններում, Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին, նախօրեին Ժնևում կայացած բանակցություններին մասնակցելուց անմիջապես հետո՝ չհայտարարված այցով այսօր մեկնել է Վաշինգտոն: Նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Հանդիպումը նպատակ ունի փնտրել Իրանի դեմ ռազմական հակամարտության հնարավոր բռնկումը կանխելու ուղիները: Ալբուսաիդին վերջին ամիսներին կարևոր միջնորդական դեր է խաղացել՝ նպաստելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի հաղորդակցությանը։ Բարձր մակարդակի հանդիպումների շարքը ընդգծում է դիվանագիտական ուղիները պահպանելու շարունակական ջանքերը՝ այն պայմաններում, երբ բոլոր կողմերը փայլուն գիտակցում են, որ մասշտաբային ռազմական գործողություններն աղետալի են լինելու ողջ Մերձավոր Արևելքի համար։
Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բոլոր տեսակի բանակցությունները ձախողվեն:
Վերջնական որոշում կայացնելու համար դժվարին իրավիճակ է ստեղծվել նաև ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի մոտ: Երկու լիդերներին անհրաժեշտ է անվիճելիորեն հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից, բայց ո՞րն է դրա ամենաերաշխավորված ճանապարհը: Թիրախային հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցները նախապատրաստված են: Բայց ո՞վ է սկսելու առաջինը: Բացի այդ՝ կողմերից ոչ մեկը երաշխիք չունի նախաձեռնվող հակամարտության մասշտաբային տարածումը թույլ չտալու և անհրաժեշտ պահին այն դադարեցնելու կարողության հարցում:
Հուսանք, որ դիվանագիտությունն ու քաղաքական ջանքերն ավելի զորեղ կգտնվեն, քան բալիստիկ հրթիռները, բազմաֆունկցիոնալ ավիացիաներն ու ռազմավարական նավատորմերը»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...