Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

«Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը

Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։

Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգտոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի կայունացումը և Վենեսուելայի ռեսուրսների վերահսկումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։

Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանան ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունը արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մասին է:

Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։

Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։

Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինն արդեն աճել է մոտ 3%-ով՝ մոտենալով 73 ԱՄՆ դոլարի։ Սա շուկայի առաջին արձագանքն է։ Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանցից բխող ֆինանսական հոսքերը։

Հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ։ Խոսքը միայն Իրանի մասին չէ։ Խոսքը գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին է»: