Տարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով
Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ։ Վաղ առավոտից պայթյուններ են հնչել Իրանի մայրաքաղաքում, ապա և պայթյուններ են հնչել իրանական տարբեր քաղաքներում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ իրենց սպառնացող վտանգները վերացնելու նպատակով։ Տակավին երեկ Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում էին բանակցությունները՝ հայտարարելով առաջընթացի մասին, իսկ այսօր արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իրենք ոչնչացնելու են Իրանի հրթիռները, նավատորմը և հողին են հավասարեցնելու ռազմական արդյունաբերությունը ու թույլ չեն տալու, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Թեհրանից այս պահին հակասական տեղեկություններ են գալիս, նշվում է, որ գերագույն հոգևոր առաջնորդին տեղափոխել են անվտանգ վայր, թեպետ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ մահափորձ են իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դեմ։ Այս պայմաններում իրավիճակը տարածաշրջանում խիստ սրվելու է, և վտանգներ են առաջանալու բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Փոխանակ իրավիճակին հետևելու, փաշինյանական իշխանությունը ողջ կազմով գնում է Արարատի և Արմավիրի մարզ՝ ներկուսակցական քարոզարշավ իրականացնելու։
Ընդհանրապես սպառնացող վտանգներին փաշինյանական իշխանության արձագանքի բացակայությունը վկայում է, որ մենք գործ ունենք բացարձակ ոչ ադեկվատ և համարժեք չարձագանքող իշխանության հետ, որը վտանգ է ներկայացնում առաջին հերթին Հայաստանի ազգային անվտանգության համար։ Փոխանակ ամրացնելու սահմանները Ադրբեջանի հնարավոր հարձակման դեմ, փաշինյանական իշխանությունը զբաղված է բոլորովին այլ խնդիրներ լուծելով, և սա է իրավիճակի ողջ ողբերգությունը։
Սուրեն Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...