Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ բանակցային գործընթացը
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է.
«ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ ներկայացուցիչներ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հարձակման թիրախում հայտնված դպրոցի աշակերտներ։ Եվ մարդկային կորուստները դեռ շարունակվում են ու ոչ միայն Իրանում։
Հայաստանն ու Իրանն իրենց փոխհարաբերությունները կառուցել են՝ անցնելով հազարամյակների փորձությունների միջով և կերտելով ամուր բարեկամություն։ Իրանը շատ բան է տվել թե՛ տարածաշրջանին, թե՛ աշխարհին՝ որպես ամենահին մշակույթ ունեցող ազգերից մեկը։
Համոզված ենք, որ Իրանն այս փորձությունն էլ կհաղթահարի և դուրս կգա այս իրավճակից իր պետականությունն է՛լ ավելի ամրապնդած։
Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...