250 օր զրպարտված և ապօրինի կալանավորված
2025թ. հունիսի 25-ից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է կալանավայրում:
Հայաստանի իշխանությունը, Հայ Եկեղեցեու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ պայքարը խստացնելու համար որոշեց «չեզոքացնել» Հայաստանում ամենամեծ հանրային կոնսոլիդացիա ապահոված մարդուն, ով նաև Հայ Եկեղեցու եպիսկոպոս է:
25.06.2025Թ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ, ԻՐ ՀԵՏ ՆԵՎ 17 ԱՆՄԵՂ ՄԱՐԴԻԿ, ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ ՊԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՋ:
Պարզվեց՝ գրեթե մեկ տարի ապօրինի գաղտնալսվել է Սրբազանի կեցավայրը: Մեկ տարվա ընթացքում առարկայական ոչինչ չգտնելով՝ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կոնտեքտից կտրատեցին և իրար միացրեցին խաղաղ ցույցների պլանավորման և կենցաղային բնույթի խոսակցություններ և հրապարակեցին դրանք։ Իշխանությունը իր ամբողջ ռեսուրսն ուղղեց այդ կեղծված գաղտնալսումների տարածմանը, որում Սրբազանն իբր խոսում է քաղաքացիական անձանց գնդակահարելու պատրաստության մասին:
Բագրատ Սրբազանի հետ ձերբակալված համախոհների թվում էին ոչ միայն նրա օգնականները, մամուլի պատասխանատուն, այլ նաև նահատակ հերոսի հայր, Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործարարներ, բլոգեր և այլոք, ինչով նաև փորձ արեցին վախեցնել տարբեր ոլորտներում գործող ընդդիմադիր հայացքներով անձանց:
11.08.2025թ. – ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պաշտպանի հրապարակած ամբողջական խոսակցությունների ձայնագրություններով ապացուցվում է, որ Սրբազանը չի' պլանավորել որևէ անձի կյանքից զրկելը, և իշխանությունների տարածած ձայնագրությունը մոնտաժված է ու կոնտեքստից կտրված:
19.08.2025թ. – ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկատվական ահաբեկչության ակտը «բարեհաջող» իրականացնելուց երկու ամիս անց ՔԿ-ն գործն ուղարկում է դատարան։ Վեց ամսվա դատավարության ընթացքից հետո պրոպագանդայի ժամանակն ավարտվել է. հիմա ժամանակն է, որ դատախազները բաց ու թափանցիկ ներկայացնեն, թե ինչ կոնկրետ ապացույցներ ունեն, որոնք վկայում են այդպիսի ծանր հանցանքների`ահաբեկչության և իշխանության զավթան մասին։ Դատախազները խուսափում են անել դա։
6 ամիս փաստացի պատժիչ կալանք կրելուց հետո 18 արդարներից մեծ մասի խափանման միջոցը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցի։ Կալանավայրում մնացել միայն Բագրատ Սրբազանը։
Բայց ինչպես ասում է Սրբազանը. «Ինձ ոչ ոք ազատությունից ո'չ զրկել է, ո'չ էլ կարող է զրկել, որովհետև ո'չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո'չ էլ իմ ազատությունը:
Այնպես որ, ով որ անազատ է, թող նա մտածի, թե ում ձեռքին է կալանավոր և ինչով է կալանավոր` փողով, պաշտոնով, տուն պահելու ցանկությամբ, վախերով, հեռաձայններով»:
___




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...