Հորդանանը հայտարարել է օդային տարածքի մասնակի փակման մասին
Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
«Որոշումը կայացվել է տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի գնահատման լույսի ներքո», – նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։
Հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, կապիտան Դայֆալլահ ալ-Ֆարաջաթը նշել է, որ որոշման նպատակն է պաշտպանել քաղաքացիական ավիացիայի գործողությունները և ապահովել Հորդանանի օդային տարածքում անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը՝ տարածաշրջանում առկա պայմաններում։
Հանձնաժողովը կոչ է արել ուղևորներին համապատասխան ավիաընկերությունների հետ համակարգել թռիչքների ժամանակացույցի և ժամանակավոր սահմանափակումներից բխող ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկությունները։
Ավելի վաղ Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ թռիչքներ դեռևս չեն իրականացվի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան