Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԻրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԽոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ալ-ԱնբիանԿոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցՄալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»
Հասարակություն

ՀՀ ԶՈւ-ում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել․ զինդատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 2-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Արմեն Արզումանյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացնելու և Զինվորական դատախազության աշխատանքների հերթական ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Աննա Վարդապետյանը ՀՀ զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել է կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով այդ հարցերին անդրադառնալը, խնդիրներն ու դրանց լուծումները բաց քննարկելը: Այդ առումով ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի, Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ Վարպետաց դաս անցկացնելու հրավերի համար: «Դատախազության ցանկությունն է ապագա սպաների մոտ իրավագիտակցության, իրավունքի և օրենքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործընթացում որպես գործընկեր դրական դերակատարում ունենալը: Խնդիրներ միշտ լինելու են, բայց կարևոր է այդ խնդիրները լուծելու վեկտորը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Պաշտպանության նախարարության ու Դատախազության միջև հետևողական և համակարգված համագործակցության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես Զինված ուժերում կարգապահության ամրապնդման և կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված, առավել կազմակերպված բանակի ձևավորման կարևոր նախապայման։ «Մեզ համար ներկայում առանցքային հարց է Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. 2026 թվականը հռչակել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի»,- նշել է նախարար Պապիկյանը և այդ համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել ՀՀ գլխավոր դատախազի Վարպետաց դասերը՝ Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր։

Գրիգոր Էլիզբարյանը, անդրադառնալով հանցագործության դեպքերին, ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով կամ 8.3%-ով:

2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։

ՀՀ զինվորական դատախազի գնահատմամբ, դեպքերի նվազումը պայմանավորված է ինչպես պետության որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ զինված ուժերում իրականացված մի շարք բարեփոխումներով: «Տարեցտարի ՀՀ զինված ուժերում ամրապնդվում է կարգապահությունը, բարձրանում է կրթության որակը, հստակեցվում է ոլորտային օրենսդրությունը: Պատրաստված սպայակազմի առկայությունը նույնպես գործուն երաշխիք է հանդիսանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման համար», – նշել է Գրիգոր Էլիզբարյանը:

ՀՀ զինվորական դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել:

2025 թվականին արձանագրվել են ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային:

2025 թվականի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ (2024 թվականի՝ 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը (2024 թվականին՝ 51 միլիոն 935 հազար դրամ):

Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 300 հազար դրամը:

2025 թվականին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):

2025 թվականին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:

2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:

2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է:

Քննարկման ավարտին կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք առանցքային հարցերի, մտքեր են փոխանակել համագործակցության զարգացման ձևաչափերի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։