Ինչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։ «Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը. «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները. Պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,-ասել է Սրբուհի Գալյանը։
Նախարարը հավելել է, որ սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։ Գալյանի այս հայտարարությունն ավելի քան տարօրինակ է, քանի որ ընդամենը օրեր առաջ նրա տեղակալ Տիգրան Դադունցը հայտարարում էր՝ մարտին տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն: Այս ամենում մտահոգիչ է նոր Սահմանադրության տեքստի շուրջ նման շտապողականությունը։
Թեև Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, բայց իշխանության այս հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Արդյո՞ք մտադիր են արագ ավարտել նոր Սահմանադրության մշակումն ու հանրաքվեն նշանակել հենց հունիսի 7-ին՝ ԱԺ ընտրությունների օրը։ Հարցեր են, որոնք միանշանակ պատասխան դեռ չունեն։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...