Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է
Politik.am-ը գրում է.
2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է հայտնվել սկանդալի կենտրոնում, որը կապված է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման արժանահավատության հետ: Համաձայն մեր խիստ հավաստի տեղեկությունների՝ անցյալ տարվա վերջին կազմակերպության կողմից անցկացված վերջին լայնածավալ հարցման արդյունքները լուրջ շփոթմունք են առաջացրել գործող իշխանության արևմտյան համակարգողների մոտ:
Հարցման տվյալները, անակնկալի են բերել պատվիրատուներին, ցույց տալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության աղետալի անկման մեջ գտնվելը: Ըստ աղբյուրի՝ նրա վարկանիշը, չնայած վերջին մեկ տարվա տարատեսակ քարոզչական ակտիվությանը, գրեթե չի աճել, մնալով իշխանության համար կատաստրոֆիկ ցածր, իսկ հակավարկանիշը դարձել է բացարձակ: Հատկանշական է, որ նույնիսկ այն դեպքում, երբ մոդելավորվել է իրավիճակ, երբ հիմնական ընդդիմադիրները, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը, չեն մասնակցում ընտրություններին, հարցվողների գերակշիռ մեծամասնությունը հրաժարվել է, որևէ պարագայում քվեարկել գործող վարչապետի օգտին:
Նման բացասական արդյունքները, որոնք հարցականի տակ են դնում «արևմտամետ վեկտորի» լեգիտիմությունը, չափազանց անցանկալի էին ամերիկյան կողմի համար, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ տարածաշրջան կատարած վերջին այցի համապատկերում: Այդ պատճառով որոշում է կայացվել չհրապարակել իրական թվերը, մինչ հասկանան ինչ է հնարավոր անել:
Մեր աղբյուրը նշում է, որ վերջերս այդ զեկույցը ենթարկվել է «սրբագրման». թվերն արհեստականորեն ուռճացվել են՝ Փաշինյանին որպես անցողիկ առաջնորդ ներկայացնելու համար, ով մրցակիցներից առաջ է անցնում «մի քանի անգամ»: Որպես նման «աճի» արդարացում, քարոզչական դաշտում, նախատեսվում է օգտագործել Վենսի այցի և խոստացված ներդրումային ծրագրերի մեդիա էֆեկտը:
Նման կեղծիքի նպատակն ակնհայտ է՝ բնակչության շրջանում հուսահատության զգացում սերմանելը: «Նա միևնույն է հաղթելու է» թեզը նպատակ ունի առաջացնել զանգվածային անտարբերություն և քաղաքացիների չմասնակցություն ընտրություններին, ինչը թույլ կտա իշխանությանը պահպանել դիրքերը նույնիսկ նվազագույն աջակցության պայմաններում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...