Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում
Փետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։
Ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։
Համայնքային ոստիկանները, համագործակցելով Պարեկային ծառայության Երևանի գնդի գործընկերների հետ, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նրանցից մեկին՝ 37-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ և «Տելեգրամյան» ալիքի հասցեով թուղթ։
Պարզվել է նաև, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ հետաքննության մարմիններից թաքնվելու մեղադրանքով։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան