50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։
Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղեւորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաեւ սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները:
Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...