Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն
Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին: Նման որոշում է կայացրել շիա բարձրագույն հոգևորականության 88 ներկայացուցիչներից բաղկացած խորհուրդը:
Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը։
Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, և սպանված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ըստ քննարկումների ընթացքին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների, դարձել է ակնհայտ ֆավորիտ: Աղբյուրները հայտնել են, որ հոգևորականները քննարկել են Խամենեիի որդուն իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու մասին տեղեկատվությունը նույնպես հրապարակել է DW-ն՝ հղում անելով իրանական աղբյուրներին: DW աղբյուրների տվյալներով՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումն ընդունվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո:
Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք հոգուց բաղկացած խորհրդի կողմից՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, դատական իշխանության ղեկավար Գոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեյի և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆիի կողմից:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան